Ծառայություններ

Պարտքի բռնագանձում

Գործնականում հաճախ են հանդիպում պարտքային պարտավորությունների ոչ պատշաճ իրականացման դեպքեր: Հայաստանում պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում պայմանագիրը հիմնականում բացակայում է և պարտքերի բռնագանձման միակ իրավական միջոցն է դարնում անձի իրավունքների և շահերի պաշտպանությունը դատարանում:

Պարտքի բռնագանձման պահանջով դատավարությունը բավական երկար և բարդ գործնթաց է, որը կարող է իրագործել միայն բարձր որակավորում ունեցող մասնագետը: Մեր ընկերության իրավաբանները հաճախորդների հետ աշխատանքի երկարամյա փորձ ունեն այս ոլորտում: Մեր ընկերությունը առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • հաճախորդի շահերի պաշտպանություն պարտքի բռնագանձման պահանջով հայց ներկայացնելու դեպքում.
  • պարտավորությունների հաշվառման հետ կապված և տարաձայնությունների պատճառ դարձած խախտումների վերացման իրավաբանական հանձնարարականների կազմում.
  • պայմանագրերի և այլ փաստաթղթերի իրավական վերլուծություն.
  • գործող օրենսդրության հետ պայմանագրերի անհամապատասխանությունների վերացման համար հանձնարարականների պատրաստում.
  • պարտքի վերադարձի հետ կապված կատարողական վարույթի ուղեկցում: