Ծառայություններ

Ժառանգական վեճեր

Կտակի պաշտոնական վավերացումը բարդ և երկարատև գործընթաց է: Կարևոր է հաշվի առնել, որ կտակը պետք է ընդունել կամ մերժել կտակատուի մահից ոչ ուշ քան 6 ամսվա ընթացքում: Ժամանակ խնայելու և չսխալվելու նպատակով  պետք է դիմել փաստաբանի: Մեր ընկերության բարձր որակավորում ունեցող փաստաբանները պատրաստ են արագ ձևակերպել ձեր օրինական իրավունքները մատուցելով հետևյալ ծառայությունները՝

  • ժառանգության հարցերով բանավոր և գրավոր խորհրդատվություն.
  • Հայաստանում ժառանգության ձևակերպման աջակցություն.
  • ձեր շահերի ներկայացուցչություն դատարանում և այլ պետական մարմիններում.
  • ժառանգության ընդունման ժամկետների վերականգնում.
  • ժառանգության անվավեր ճանաչում.
  • ժառանգված գույքի բաշխում.
  • պետական մարմինների գործողությունների բողոքարկում: