Կեղծ գործարքը ձևակերպվում է առանց իրավաբանական հետևանքներ առաջացնելու մտադրության: Այդ դեպքում բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կարող է կազմվել ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ, սակայն սեփականատիրոջ փոփոխությունը կրելու է ձևական բնույթ: Ըստ էության անշարժ գույքը մնում է սկզբնական սեփականատիրոջ փաստացի տիրապետման ու օգտագործման ներքո և գործարքը կնքվում է անշարժ գույքը թաքցնելու և պարտատերերին գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորությունից զրկելու նպատակներով: Հայաստանում….
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից: Վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի վճռով այն այդպիսին ճանաչելու հետևանքով, իսկ առոչինչ գործարքն անվավեր է անկախ դատարանի վճռից և դրա նկատմամբ կիրառվում են գործարքի անվավերության հետևանքները: Ներկայումս հայկական դատարանների վարույթներում առկա….
15.11.2015 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Կարելի՞ է արդյոք վիճարկել գործարքը