
Փոփոխություններինտերնետծանուցմանհամակարգում
Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է մշակում «Իտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով:
Օրինագծով առաջարկվում է.
- տարբերակել ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ինտերնետի միջոցով անհատական ծանուցման մեթոդները,
- ստեղծել որոշակի էլեկտրոնային համակարգ, որի օգնությամբ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը կստանան անհատական ծանուցումներ բացառապես ինտերնետի միջոցով,
- սահմանել, որ իրավաբանական անձը/անհատ ձեռնարկատերը համարվում է ի պատշաճե ծանուցված տեղեկատվությունն անձնական էջում տեղադրման օրվանից սկսած,
- սահմանել, որ որոշակի իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր կայքում տեղեկատվության տեղադրման մասին ծանուցվում են էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված նամակով։
Այս օրինագծի ընդունումը կբերի անհատական ծանուցման համակարգի զարգացում և հնարավորություն կընձեռի էլ ավելի արդյունավետ կերպով իրականացնել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցումները, ինչպես նաև կխթանի վերոնշյալ սուբյեկտների կողմից նման ծանուցուների ստացման հիմնական մեխանիզմի ձևավորումը։