Պարտքի և տոկոսների բռնագանձման գործ | 05.12.2010
Գործի նախապատմությունը
”…” վարկային կազմակերպության և քաղաքացի Վ.Ն-ի միջև կնքվել է վարկային գծի պայմանագիր համաձայն որի ` վերջինիս տրամադրվել է սպառողական վարկ “…” ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով` “…” ՍՊԸ-ից ձեռք բերվող ապրանքի ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորելու նպատակով, վարկի տոկոսագումարի ամենամսյա վճարման պայմանով, իսկ մայր գումարը պետք է վճարվեր ժամանակացույցում նշված ժամկետներում և ամբողջովին մարվեր
Պատասխանողի պարտքը հայցվոր ընկերության հանդեպ կազմել է “…” ՀՀ դրամ, որից “…” ՀՀ դրամը` որպես մայր գումարի մնացորդ, “…” ՀՀ դրամը` որպես հաշվարկված տոկոսի մնացորդ, “…” ՀՀ դրամը` որպես հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, “…” ՀՀ դրամը` որպես ամսեկան սպասարկման վճար, “…” ՀՀ դրամը` ժամկետանց գումարի տույժ, “…” ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսի տույժ:
Վարկային կազմակերպությունը դիմել էր փաստաբան Վարդան Խեչյանի օգնությանը: Նյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո փաստաբանը հայցադիմում էր ներկայացրել գումարի բռնագանձման պահանջի մասին:
Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը
Վարկային պայմանագրի 2.7 կետով սահմանված է, որ ՙՎարկի ժամկետանց մասի նկատմամբ Վարկատուն հաշվարկում է վարկային պայմանագրի 1.5 կետում նշված նույն դրույքաչափը /24 տոկոս/ պարտավորության կետանց թույլ տալու օրվանից մինչև գումարն ամբողջությամբ վերադարձնելու օրը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի և վարկային պայմանագրի 2-րդ բաժնի` պատասխանողի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց է հանդիսանում գրավատու Վ. Ն-ի կողմից ընկերության օգտին գրավադրված “…” ՍՊԸ-ից ձեռք բերվող ապրանքի նկատմամբ ընկերության գրավի իրավունքը, որի ուժով ընկերությունը հանդես է գալիս որպես գրավով ապահովված պարտատեր:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների և պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Գործի ելքը
Հայցադիմումը բավարարելվել է ամբողջությամբ:
Վ.Ն-ից հօգուտ “…” վարկային կազմակերպության բռնագանձվել է` “…” ՀՀ դրամ, որից “…” ՀՀ դրամը` որպես մայր գումարի մնացորդ, “…” ՀՀ դրամը` որպես հաշվարկված տոկոսի մնացորդ, “…” ՀՀ դրամը` որպես հաշվարկված ժամկետանց գումարի տոկոս, “…” ՀՀ դրամը` որպես ամսեկան սպասարկման վճար, “…” ՀՀ դրամը` ժամկետանց գումարի տույժ, “…” ՀՀ դրամը` որպես ժամկետանց տոկոսի տույժ:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը՝ Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +37410 320202 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին