ՄԻԵԴ-ը հրապարակել է Փերինչեկի գործով վճիռը
Այսօր Ստրասբուրգում գտնվող Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland) գործով վճիռը: Գործը քննվել է ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կողմից: Գործով որպես երրորդ կողմ ներգրավված էին նաև Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:
Եվրոպական դատարանը սահմանեց, որ Փերինչեկին քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը:
Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Այսպիսով, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին:
Պետք է նշել, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնում էր փաստաբան Ամալ Քլունին` հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը:
15.10.2015