Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ծնողական իրավունքներից զրկելու գործ | 18.01.2014

Գործի նախապատմությունը

Մի տիկին իր մանկահասակ երեխայի սոցիալ-առողջապահական հարցերը լուծելու, որոշակի այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով դիմել է փաստաբան Վարդան Խեչյանին իր ամուսին Ս.Գ-ի զրկել իրենց երեխայի նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից։

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիքորոշումը

Հայցվոր Գ.Ա-ն և  պատասխանող Ս.Գ-ն փաստական կարգով ամուսնացել են 2003թ.։ Նրանք համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ երեխա: Ս.Գ-ն ճանաչել է   իր որդու Դ.Գ-ի նկատմամբ հայրություն /հայրության ճանաչման վկայական /։

Ս.Գ-ն խուսափել է իր ծնողական պարտականություների կատարումից, մասնավորապես` վերջինս չի հոգացել երեխայի կարիքները, չի զբաղվել նրա խնամքով ու դաստիարակությամբ։
Ս.Գ-ն դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող:

Համաձայն ՀՀ Սահմանդրության 36 հոդվածի` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար։

Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով և դեպքերում։
Ըստ »Երեխայի իրավունքների մասին« ՀՀ օրենքի 13 հոդվածի` երեխայի խնամքի և դաստիարակության պատասխանատվությունը կրում են ծնողները, նրանք են ստեղծում անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակման, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար։

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 49 հոդվածի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ։ Նույն օրենսգրքի 51 հոդվածի` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։

Ծնողները պարտավոր են ապահովել երեխաների կրթությունը։ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 59 հոդվածը սահմանում է, որ ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց։ Նույն օրենսգրքի 60 հոդվածի համաձայն` ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով։

Հաշվի առնելով, որ պատասխանող Ս.Գ-ն չի զբաղվել իր երեխայի Դ.Գ-ի խնամքով և դաստիարակությամբ, չի հոգացել նրա կարիքները, նյութապես չի աջակցել և ընդհանրապես չի հետաքրքրվել և հետաքրքրվում երեխայով, գտնում ենք, որ վերջինս  չարամտորեն խուսափում է Դ.Գ-ի նկատմամբ ծնողական պարտականությունների կատարումից, այդ թվում ալիմենտ վճարելու պարտավորությունից։

Գործի ելքը

Հայցը բավարարվել է։
Ս.Գ-ին զրկել իր երեխայի` “…” թվականին ծնված Դ.Գ-ի  նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից։

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться