Ինչպե՞ս է բաժանվում գույքը ամուսնալուծության ժամանակ
Ամուսնալուծությունը շատ բարդ և հոգեբանական լարված գործընթաց է: Ցավոք, ամենից հաճախ ամուսինները համաձայնության չեն գալիս համատեղ ձեռք բերված գույքի բաժանման հարցում:
Այս հարցը դիտարկենք իրավական կարգավորման տեսանկյունից։
Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսինների ընդհանուր սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն ընդհանուր սեփականություն են համարվում.
- Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը
- Ամուսնական զույգից մեկի սեփականությունը, որում ամուսնության ընթացքում զգալի ներդրումներ են կատարվել ամուսինների ընդհանուր գույքի կամ երկրորդի անձնական ունեցվածքի հաշվին, ինչի արդյունքում այդ գույքի արժեքը զգալիորեն աճել է (օրինակ՝ կատարվել է բնակարանի կապիտալ վերանորոգում, որի շնորհիվ դրա արժեքը 70 հազար դոլարից դարձել է 110 հազար դոլար)։
Ի՞նչն է համարվում ամուսինների անձնական սեփականությունը: Ըստ նույն հոդվածի՝ դրանք են.
- Ամուսնուն պատկանող գույքը մինչև ամուսնությունը
- Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի կողմից որպես նվեր կամ ժառանգություն ստացած գույք
- Անհատական օգտագործման գույք, չնայած այն հանգամանքին, որ այն կարող էր ձեռք բերված լինել ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին (այս դրույթը չի տարածվում թանկարժեք զարդերի և շքեղ իրերի վրա):
Ամուսինների միջև գույքի բաժանման եղանակները կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով: Գույքը բաժանելու 2 եղանակ կա.
- Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում (ՔԿԱԳ), եթե ամուսինները համաձայնության են եկել
- Դատական կարգով, եթե ամուսինների միջև համաձայնություն չկա:
Դեպքերի մեծամասնությամբ, ամուսինների ընդհանուր ունեցվածքը հավասարապես բաժանվում է նրանց միջև, սակայն այս կանոնը կարող է խախտվել։ Դատարանը կարող է նախապատվություն տալ այն կողմին, որի հետ երեխաները մնում են անչափահասների շահերը պաշտպանելու համար։
Գույքի բաժանման մեկ այլ եղանակ է ամուսնական պայմանագիրը, որի պայմանները որոշում են ողջ ունեցվածքի հետագա ճակատագիրը դեռ ամուսնալուծության գործընթացից առաջ:
Գույքի բաժանման հետ կապված որակավորված օգնության համար կարող եք դիմել Վարդան Խեչյանի իրավաբանական գրասենյակ։
☎+374 33 311 00
🏢 Եկմալյան փող. 6շ., 2-րդ հարկ, 0002 Երևան
🔗 https://www.armenianlaw.com/
Tg: @VardanLaw