Наши услуги

Բժշկական վեճեր

Բժշկական իրավունքը ամենակարևոր ճյուղերից է: Բժշկական իրավունքը կարգավորում է բժշկական գործունեության հետ կապված իրավահարաբերությունները:

Բժշկական իրավահարաբերությունների ոլորտում հաճախ խնդիրներ են առաջանում բժշկական սխալների հետևանքով, որոնք իրենց հերթին վտանգ են ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար:

Այս ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման համար ձեզ միանշանակ հարկավոր կլինի իրավաբանական օգնություն:

Մեր ընկերության փաստաբանները, ունենալով տեսական և պրակտիկ խորը գիտելիքներ բժշկական իրավունքի ոլորտում, առաջարկում են ձեզ հետևյալ ծառայությունները՝

  • խորհրդատվություն բժշկական իրավունքի ոլորտում.
  • քաղաքացիների շահերի պաշտպանություն բժշկի մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ իրագործման հետևանքով նրանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում.
  • բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով դեղագործական և այլ բժշկական հաստատություններին հարցումների ներկայացում.
  • բժշկական փաստաթղթերի իրավական վերլուծություն.
  • բժշկական հաստատության իրավական շահերի պաշտպանություն: