Բարեփոխում Հայաստանի Հանրապետությունում սնանկության ոլորտում
ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկել է իրականացնել Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգը։ Այդ հայեցակարգի հիմնական նպատակներն են.
- սնանկության ոլորտում առկա իրավիճակի վերլուծություն, գոյություն ունեցող խնդիրների բացահայտում և կարիքների բաշխում,
- օրենսդրության բարեփոխման նպատակով հայեցակարգային ուղղությունների և որոշումների ներկայացում՝ հաշվի առնելով միջազգային փոստը,
- սնանկության նոր օրենսդրության իրականացման ճանապարհային քարտեզի մշակում,
- միասնական օրենսդրական ակտի մշակման նպատակով հիմունքների ներկայացում, որոնք ընդգրկում են սնանկության հետ կապված բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները։
Այս հայեցակարգը հետագայում կծառայի սնանկության ոլորտին վերաբերող նոր օրենսդրության ընդունմանը։ Իսկ թե ինչքանով որակյալ կմշակվի հայեցակարգը հետագայում, կորոշի օրենսդրության արդյունավետությունը: