Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Անձի անգործունակության գործ | 25.06.2011

Գործի նախապատմությունը

Ա.Հ-ն հանդիսանում է դիմողի  մայրը , որը տառապում է գլխուղեղի ատրոֆիկ փոփոխություններ` բնորոշ Ալցգեյմերի հիվանդությանը /հիմք` բճշկական հետազոտության ակտի պատճենը/:

Հաճախորդը դիմել է  փաստաբան Վարդան Խեչյանին և խնդրել է իր մորը անգործունակ ճանաչելու հայց կազմել և ներկայացնել դատարան, որպեսզի իրավունք ունենա որոշ իրավաբանական գործողություններ կատարել իր  մոր անունից:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիքորոշումը

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ “…” եզրակացության՝ Ա. Հ-ն տառապում է «Թեթևամտություն Ալցհեյմերի հիվանդության հետևանքով» ախտորոշմամբ սակավամտությամբ, ինչի մասին վկայում են ինչպես անամնեստիկ տեղեկությունները, այնպես էլ ներկա հետազոտման ադյունենքրը հիվանդությամբ: Փորձաքննվողի մոտ սակավամտությունն արտահայտված է այն աստիճան, որ զրկում է նրան իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից, ուստի Ա. Հ-ին հարկ է ճանաչել անգործունակ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների դիմումի հիման վրա:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170 հոդվածի՝ քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171 հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ, համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31 հոդվածի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

Գործի ելքը

Արդյունքում դիմողի մայր` Ա. Հ-ն ճանաչվեց անգործունակ:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться