Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Թանկարժեք մետաղների ոլորտում իրավական կարգավորման որոշ առանձնահատկությունների մասին

Թանկարժեք մետաղների շրջանառության իրավական կարգավորման հիմունքները բաղկացած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ կառավարության որոշումներից և այլ իրավական ակտերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է, որ քաղաքացիական իրավունքի օբյեկտն է գույքը՝ ներառյալ  դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղ ճանաչվող գույքի տեսակները և դրանց նկատմամբ գործարքներ կնքելու կարգը սահմանվում են «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքով և դրան համապատասխան ընդունած այլ իրավական ակտերով:

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում «թանկարժեք մետաղներ» հասկացությանը տրվել է հետևյալ սահմանումը՝ մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)՝ ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն): Հիշյալ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքերում, բացառությամբ նշված օրենքով սահմանված դեպքերի: 

6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պարտադիր հարգորոշման ենթակա չեն նախապատրաստվածքները և անավարտ իրերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել: ՀՀ կառավարությամբ սահմանվել է թանկարժեք մետաղների ջարդոնների և դրանցից պատրաստված նախապատրաստվածքների մանրածախ առուվաճառքի կարգը՝ կապված հարգորոշման և (կամ) հարգադրոշմման հետ:

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցուցակը ներառված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում: Թանկարժեք մետաղների ոլորտում առևտրային գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու անհրաժեշտություն չի սահմանվում: Լիցենզավորման պարտադիր պահանջը սահմանվում է միայն թանկարժեք մետաղների հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այդպիսով, ընդհանուր իրավունակություն ունեցող ցանկացած առևտրային կազմակերպություն իրավունք ունի զբաղվելու առևտրային գործունեությամբ թանկարժեք մետաղների ոլորտում («Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի իմաստով):  

Թանկարժեք մետաղների արտահանումը և ներմուծումը

Պետք է գիտակցել, որ ՀՀ մաքսային տարածքից որոշ տեսակի թանկարժեք մետաղների արտահանումը կարող է իրականացվել միայն լիզենզիա ձեռք բերելուց հետո: Պետության կառավարման իրավասու մարմնի կողմից տրվող լիցենզիան կարող է լինել մեկանգամյա կամ գլխավոր: Այդ թանկարժեք մետաղների ցուցակը սահմանվում է 30.01.2015թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ N 83-Ն որոշման հավելվածներով: Բացի այդ, նշված որոշմամբ հաստատվել են այն թանկարժեք մետաղները, որոնց արտահանումը կարող է իրականացվել առանց լիցենզիա ստանալու: Արտահանման լիցենզիաների տրամադրմամբ զբաղվող իրավասու պետական մարմինն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Նշված տեսակի գործունեություն իրականացնող անձինք պետք է գրանցված լինեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի՝ ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանման և ՀՀ տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրում, որը վարվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ՝ համաձայն ձևի
  • արտաքին տնտեսական գործունեության արտահանման պայմանագրի պատճենը
  • մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու դեպքում նաև հաշիվ-ապրանքագրի պատճենը

Որոշման հավելվածներում ներառվել են այն ապրանքատեսակները, որոնք արտահանման ժամանակ ԵՏՄ սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ, այլ խոսքով ասած՝ դրանց արտահանման համար անհրաժեշտ է լիցենզիա: Միաժամանակ այս իրավական ակտով նաև նախատեսվել են այն ապրանքները, որոնց արտահանումը ԵՏՄ պետություններից իրականացվում է առանց լիցենզիայի: Մեկանգամյա լիցենզիայի գործողության առավելագույն ժամկետը 1 տարի է: Լիցենիզիայի ժամկետի ավարտ է համարվում լիցենզիա տալու օրացուցային տարվա ավարտը: Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած՝ մեկ տարի ժամկետը:

Մաքսային միության տարածք ապրանքների (թանկարժեք մետաղների) ներմուծման գծով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց ռեեստրում գրանցված անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք կարող են ներմուծել թանկարժեք մետաղներ առանց լիցենզիա ստանալու:  

14.09.2016

Վերադառնալ