Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագրերի (վիզաների) հիման վրա: Սույն հոդվածում մենք ուսումնասիրելու ենք ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ վիզաների տեսակները: Սկզբից նշենք, որ մի շարք պետությունների քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պարտականությունից և իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշակի ժամկետով գտնվել Հայաստանի տարածքում (տարբեր պետությունների քաղաքացիների համար այդ ժամանակահատվածի տևողությունը սահմանվում….

Օտարերկրյա ներդրողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարող օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա իրավաբանական անձինք, ՀՀ տարածքից դուրս մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա պետությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները: Օտարերկրյա ներդրում է համարվում գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական….

04.05.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Երկքաղաքացիության առավելությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս շատ կազմակերպություններ կարող են բախվել գործունեության տարածքի լայնացման անհրաժեշտությանը, որի հետևանքով նրանք գրանցում են իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը չի հանդիսանում անկախ իրավաբանական անձ, այլ հանդես է գալիս որպես առանձնացված ստորաբաժանում, որը տեղակայված ե իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս: Ներկայացուցչությունն իրականացնում է իրավաբանական անձի շահերի ներկայացման….

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը բավականին մեծ ուշադրության է արժանացել օտարերկրյա գործարարների կողմից: Հարևան երկրների և այլ գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունները բարելավելիս, Հայաստանի Հանրապետությունը օտարերկրացիների համար ստեղծել է առևտրային գործունեություն իրականացնելու շահավետ պայմաններ՝ ներգրավելով դրա փախարեն օտարերկրյա ներդրումներ: Սույն հոդվածում մենք կանդրադառնանք օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց ստեղծման յուրահատկություններին: Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գրանցման կարգին….

Երբեմն գործող կազմակերպությունները տարբեր պատճառներով ստիպված են լինում որոշակի փոփոխություններ կատարել իրենց գործունեության ընթացքում: Նշված փոփոխությունների պատճառները տարբեր են՝ կազմակերպության մասնակիցներից մեկի մահը, գործադիր մարմնի տեղափոխումը (հասցեի փոփոխություն), մասնակցի բաժնեմասի վաճառքը, ընկերության անվանափոխումը, կանոնադրական կապիտալի չափի փոփոխությունը և այլն: Իրավաբանական անձանց փոփոխությունները և նրանց ստեղծման գործընթացը ենթակա են պետական գրանցման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:….

2011 թ-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ պետության կողմից հատուկ նախատեսված տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում տրամադրվում են որոշ արտոնություններ: Նման գոտիները ստեղծվում են ՀՀ կառավարության կողմից և դրանք կոչված են նպաստել տեխնոլոգիական զարգացման մակարդակի պրոգրեսին, տնտեսության աճին և նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը:   Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտին հատուկ նախատեսված տարածք….

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու համար, եթե՝ օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում. կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Առանց 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման`….

Օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում որպես կանոն` մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա: Առանց մուտքի վիզայի ՀՀ կարող են մուտք գործել հետևյալ պետությունների քաղաքացիները` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Մոլդովա: Այս պետությունների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր….

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ   սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված….

Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց  երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները): Առաջին և երկրորդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում: Ուսումնառության ընթացքում….

Աշխատանքային գործունեություն իրականացնելու ընդհանուր կանոնները Համապատասխան վիզա և կացության թույլտվություն ստանալու դեպքում` օտարերկրացին իրավունք ունի ՀՀ-ում իրականացնելու աշխատանքային գործունեություն, նույն պայմաններով և կարգով, ինչ և ՀՀ քաղաքացիները: ՀՀ-ում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են 2004թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Անհրաժեշտ է նշել, որ նոր օրենսգիրքը նվազեցնում է պետության ազդեցությունը աշխատանքային հարաբերությունների վրա` շեշտը դնելով պայմանագրային հարաբերությունների վրա: Աշխատողի աշխատանքային….