Առաջին հերթին հայկական օրենսդրությամբ թույլատրվում է օտարերկրյա ներդրողների 100% բաժնեմասի տիրապետումը, ինչը թույլ է տալիս նրանց լինել գույքի միակ սեփականատերեր: Երկրորդ, Ինչպես հայտնի է, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի տարածքում արգելվում է հողեր ձեռք բերել որպես սեփականություն ։ Բայց քանի որ երկարաժամկետ վարձակալության պայմանագրերի կնքումը նրանց թույլատրված է, այն ընկերությունները, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներն են, իրավունք ունեն….

Ռեդոմիցիան իրենից ներկայացնում է մի երկրի իրավազորությունից մյուսին անցնելու գործընթացը։ Ընկերության ռեդոմիցիլյացիայի մասին որոշումը ղեկավարների կողմից կարող է ընդունվել մի քանի դեպքում: — Ընկերության առաջնային գրանցման երկրում վատթարացող աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցությունը – ընկերության առաջնային գրանցման երկրում հարկային պայմանների փոփոխություն; – ընկերության “կենսագործունեության” պահպանման հետ կապված ծախսերի ավելացում; – ընկերության գրանցման երկրի միջազգային հեղինակության նվազում; –….

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի եւ խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները: Այսինքն ՝ նման գործունեությամբ կարող են զբաղվել միայն ՀՀ ռեզիդենտները ։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման կարգը նախատեսված է <<Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին>> ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի….

Իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները): Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է….

Յուրաքանչյուր երկրում գերծում է սեփական վերաբերմունքը  շահումով խաղերի նկատմամբ ։ Որոշ երկրներում խաղատները թույլատրված են, որոշ երկրներում շահումով խաղերի վրա խիստ արգելք է դրված ։ Մենք ձեզ կպատմենք ՀՀ-ում շահումով խաղերի գործունեության կարգավորման առանձնահատկությունների մասին: ՀՀ այն պետությունների թվում է, որտեղ պետությունը նախընտրել է չարգելել գործունեությունը, այլ օրենսդրորեն ամրագրել “խաղի կանոնները” իրավական դաշտում ։ Այստեղ….

Ազգային ժողովում քննարկվող նախագծերից մեկն առնչվում է հարևանային հարաբերություններին։ Առաջարկվում է ներդնել հարևանային իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որը կարգավորելու է հարևանային հարաբերությունների բնագավառում առկա  վեճեր, խախտումներ և անորոշ իրավիճակներ: Նախագծով հստակեցվել է հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղների նկատմամբ սեփականության հարցը, հարևան տարածքից արմատների և ճյուղերի անցումը այլ հողամաս, սահմանվել են կարգավորումներ ջրօգտագործման….

2017 թվականի սկզբին փոփոխություններ են կատարվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում նոտարներն օժտվել են մի շարք նոր գործառույթներով: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում նոտարի կատարողական մակագրությամբ վավերացված գործարքը՝ առանց դատարան դիմելու ի կատար ածելու հնարավորություն նախատեսող նորավեպը: Այսպես, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածում ասվում է, որ պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու….

Ուսումնասիրելով օտարերկրյա իրավաբանական անձանց ռեդոմիցիլացումը, մենք նշել ենք, որ ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո: Նախատեսելով օտարերկրյա ընկերություններին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո տեղափոխելու հնարավորությունը, քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների փաթեթը միաժամանակ սահմանել է ՀՀ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման իրավունքը: Այս նյութում ուսումնասիրվելու են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացի առանձնահատկությունները:  Ռեդոմիցիլացումը մեկնարկում է ՀՀ իրավաբանական….

2016 թ-ի վերջին ՀՀ ազգային ժողովը լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում: Այդ փոփոխությունների շնորհիվ կորպորատիվ իրավունքում պաշտոնապես ներդրվել է իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման ինստիտուտը: Այս իրավական նորավեպը փոխառնվել է հաշվի առնելով դրա հաջող կիրառման փորձն Ավստրիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Լատվիայի իրավական համակարգերում: Այս իրավական ինստիտուտը նոր հնարավորություններ է տալիս պոտենցիալ ներդրողներին՝….

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը: Նախագծին կողմ են քվեարկել 99 պատգամավորներ, ձեռնպահ եղել են 2-ը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանում ներկայացնելով օրենքն ասել էր, որ նոր օրենքի միջոցով սկզբունքորեն հավասարակշռում են հանրային և քաղաքացիական հասարակության հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Նրա խոսքերով՝ նախ և առաջ օրենքում….

Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս: Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում են ըստ ներկայացնողի, անվանական և օրդերային արժեթղթեր: Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին և վերջինս….

Ժամանակակից դարաշրջանում միջազգային իրավական համագործակցությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում օտարերկրյա տարրով ծանրաբեռնված տնտեսական, անձնական և ընտանեկան հարաբերությունների մասնակիցների համար: Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցությունը մեծ դեր ունի, քանզի անդրսահմանային տնտեսական և սոցիալական գործընթացները դարձել են մեր իրավական իրականության սովորական երևույթ: Արտերկրում ՀՀ գործարարների գործունեության ոլորտի լայնացման հետ միասին հայկական շուկայում հայտնվում են օտարերկրյա ընկերություններ, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ….