income and profit taxes

Ընդունվեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքնում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն  հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ  ընթերցմամբ ընդունել է «Եկամտահարկի» և «Շահութահարկի մասին» օրենքներում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն` Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիները կկարողանան հայրենիքում 13 տոկոսի շահութահարկ վճարել։ Օրինագծին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ` 14–ը, 17–ը ձեռնպահ է մնացել։

Ինչպես նախօրեին օրինագիծը ներկայացնելիս նշել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, փոփոխությունները խթան կդառնան երկրում հայ քաղաքացիների գրանցման համար, ովքեր վարձակալության հիմունքներով աշխատում են արտերկրում, դա թույլ կտա նրանց եկամտահարկ վճարել Հայաստանում։ Դրա համար նախատեսված է եկամտահարկի տոկոսադրույքը նվազեցնել` դարձնելով 13 տոկոս։ Միաժամանակ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» օրենքում։ Այդ փոփոխությունները թույլ կտան արտահանողներին չսահմանափակվել միայն տեղական արտադրանքով, իրականացնել տարանցիկ մատակարարումներ, այդ թվում նաև վերամշակման և վերաարտահանման նպատակով` արտերկրում իրենց աշխատողների ներգրավմամբ։

Միրումյանը նշեց, որ որոշումը կանդրադառնա միայն այն ընկերությունների վրա, որոնք ունեն ՀՀ կառավարության կողմից հաստատված ներդրումային ծրագիր։ Նա ընդգծեց, որ փոփոխություններն ուղղված են երկրում արտահանման զարգացումը խթանելուն։ «Այսպիսով կառավարությունը խրախուսում է Հայաստանի` արտերկրում աշխատող քաղաքացիներին, որպեսզի նրանք գրանցվեն և եկամտահարկը վճարեն հայրենիքում», – ասաց Միրումյանը։ Օրենքի նախագիշը բազմաթիվ տարաձայնություններ է առաջացրել։ Մասնավորապես, ընդդիմությունն այն տեսակետին է, որ փոփոխությունները մի կողմից կհանդեցնեն արտագաղթին, իսկ մյուս կողմից` կնպաստեն մենաշնորհային ընկերությունների առաջացմանը։

ՀՀ ԱԺ–ն մարտի 3–ին օրինագիծ էր ընդունել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսում է Հայաստանի խոշոր արտահանողների համար շահութահարկի տասնապատիկ նվազեցում (մինչև 2 տոկոս)։ Արտոնություններից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ունեն կառավարության կողմից հաստատված արտահանման իրականացման ծրագիր, որի տարեկան ծավալը պետք է կազմի նվազագույնը 50 մլրդ դրամ։ Միաժամանակ միջոցները պետք է այդ ժամանակահատվածի ընթացքում երևան հայկական ռեզիդենտ բանկերում բացված ընկերության հաշիվների վրա։

http://arka.am/am/news/economy/_xorhrdaran_axmuk_hanac_orenq_/#sthash.io68I1bV.dpuf

Вернуться