Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Գումարի բռնագանձում | 09.12.2012

Գործի  նախապատմությունը

Ք.Ա-ն  Ռ.Խ-ին պարտքով տվել է  “…” ՀՀ դրամ գումար, նշված փաստը հաստատվում է  Ռ.Խ-ի կողմից գրված և ստորագրված ստացականով, որում նրա կողմից տառացի նշվել է հետևյալը. ՙԵս` Ռ.Խ-ս  Ք.Ա-ից վերցրել եմ “…” հայկական դրամ և փոխանցել եմ Լ.Խ-ին: Պարտավորվում ենք գումարը վերադարձնել պահանջվող ժամանակահատվածում մինչև “…” թ-ը: Նշված ստացականով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմել է Ռ.Խ-ին,  սակայն Ռ. Խ-ն առանց որևէ հիմնավոր պատճառի խուսափում է այն կատարելուց:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Այսպիսով, պատասխանող Ռ.Խ-ն կազմված ստացականով, այսինքն փոխառության պայմանագրով ստանձնել է պարտավորություն` հայցվորին վերադարձնելու “…” ՀՀ դրամ գումար, որպես փոխառության գումար: Տվյալ դեպքում պատասխանողն իր իսկ կողմից սահմանած ժամկետում, այն է` մինչև “…”թ-ը, կամովին չի կատարել փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը, չնայած այն բանին, որ նշված ժամկետից հետո իր վստահորդը բազմիցս բանավոր դիմել է նրան, գումարն անմիջապես վերադարձնելու պահանջով: Բացի բռնագանձման ենթակա գումարից  պետք է բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի կարգով մայր պարտքի գումարի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878 հոդվածի 2-րդ կետի` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Վերը նշված հոդվածի սահմանումից բխում է, որ Ռ.Խ-ի կողմից տրված ստացականը հանդիսանում է փոխառության պայմանագրին հավասարեցված փաստաթուղթ և տվյալ հարաբերությունների նկատմամբ կիրառելի են փոխառության կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347 հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ 348 հոդվածի 1-ին կետի համաձայն պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880 հոդվածի 1-ին կետի` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին մասի հանաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Գործի ելքը

Ք.Ա-ի  հայցն ընդդեմ Ռ.Խ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:

Ռ.Խ-ից հօգուտ Ք.Ա-ի բռնագանձել “…” ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հօգուտ հայցվորի  “…”  ՀՀ դրամին սկսած “…” թ.-ից մինչև վճռի կատարման օրը հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться