Ծառայություններ

Օգնություն ՃՏՊ-ի դեպքում

Ճանապարհային պատահարներից հետո տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ իրավունքները հաճախակի խախտվում են ապահովագրական ընկերությունների կողմից: Գործնականում հաճախ են դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագումար հատուցել, վճարում են անհամեմատ ցածր փախհատուցում կամ անհիմն ձգձգում են ամբողջ գործընթացը: Ճանապարհային պատահարների հետեևանքով շատ հաճախ կարող է նաև քրեական գործ հարուցվել:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով պետք է անհապաղ դիմել փաստաբանի:

Մեր ընկերության իրավաբաններն երկարամյա փորձ ունեն այս ոլորտում:

Մեր փաստաբանները մատուցում են հետևյալ ծառայությունները՝

  • ապահովագումարների գանձում.
  • պետական մարմինների գործողությունների բողոքարկում.
  • ապահովագրական ընկերության գործողությունների/անգործության բողոքարկում.
  • վեճի մինչդատական կարգավորում.
  • հայցադիմումների և բողոքների նախապատրաստում.
  • փաստաբանի մասնակցություն քննության յուրաքանչյուր փուլում: