Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը

Վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական զարգացում է ստացել և առայսօր մնում է հայաստանյան տնտեսության ամենախոստումնալից ուղղություններից մեկը: Այդ կապակցությամբ ՀՀ Կառավարությունը բարձր կարևորություն է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը, քանզի այն կօգնի նոր ներդրումներ ներգրավել և ակտիվացնել մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող բարեփոխումների արդյունքում 2014 թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքը կոչված է մանրամասն կարգավորել ՏՏ ոլորտի մասնակիցների գործունեության կարգը և որոշ արտոնություններ տրամադրել ՏՏ ոլորտի մասնակիցներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Նախ հենց սկզբից նշենք, որ սույն օրենքի իմաստով տնտեսական տեխնոլոգիաները` համակարգչային հիմքի վրա, մասնավորապես ծրագրային ապահովման, սպասարկման կամ կառավարման տեղեկատվական համակարգեր, ինչպես նաև բոլոր ձևաչափերով տեղեկատվություն, ներառյալ` տվյալներ, պատկերներ (շարժական, անշարժ) ստեղծելու, փոխակերպելու, պահպանելու, պաշտպանելու, մշակելու, փոխանցելու և անվտանգ հայթայթելու համար օգտագործվող տեխնոլոգիաների բոլոր տեսակներն են:

Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները հետևյալներն են՝

  • ծրագրային ապահովում.
  • խորհրդատվական գործունեությունը համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում.
  • համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն.
  • տվյալների մշակումը, ցանցում տեղեկատվության տեղաբաշխումը և հարակից գործունեություն.
  • վեբ-պորտալների հետ կապված գործողություններ.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում:

Աջակցություն ստանալու իրավունք ունեն մի շարք պահանջներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտները: Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանակներում աջակցություն են ստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սկսնակ սուբյեկտները, նորարարական և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող սուբյեկտները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խթանող ենթակառուցվածքները և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտները:

Պետական աջակցությունը թույլ է տալիս ստեղծել բարենպաստ ֆինանսական պայմաններ, ներգրավել ներդրումներ և խթանել արտաքին տնտեսական գործունեությունը: Այդ նպատակով Կառավարության կողմից լիազորված մարմինը մշակում է ծրագիր, որը հաստատվում է ՀՀ Կառավարության կողմից: Հարկ է նշել, որ մի շարք ՏՏ սուբյեկտներ օգտվում են հարկային արտոնություններից՝ պայմանով, որ նրանք օրենքով սահմանված կարգով ստացել են համապատասխան հավաստագիր: ՏՏ ոլորտի մասնակիցները ենթակա են հաշվարման տեղեկատվական տեխնոլոգիաների վարչական ռեգիստրում, որը վարում է հատուկ լիազորված պետական մարմինը:

Հավաստագրվող և հավաստագրված սուբյեկտները պետք է համապատասխանեն մի շարք պայմաններին՝

  1. հավաստագրումը պետք է իրականացվի կամավոր.
  2. նրանք պետք է ստեղծվեն բացառապես ծրագրային ապահովում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում, հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ, տեղեկատվականտեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացնելու նպատակով.
  3. նրանք չպետք է ստեղծվեն այլ տնտեսվարող սուբյեկտի վերակազմակերպման արդյունքում և չլինեն այլ սուբյեկտի դուստր ընկերություն.
  4. նրանց աշխատողների թիվը չի կարող գերազանցել 30-ը ինչպես հավաստագիր ստանալու պահին, այնպես էլ հավաստագրի գործուղության ընթացքում.
  5. նրանք չեն կարող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այլ տնտեսավարող սուբյեկտներին օտարել երկրորդ կետում նշված գործունեության տեսակների արդյունքները, բացառությամբ կրթական ծրագրերի իրականացման դեպքերի:

Հավաստագրի գործողության ընթացքում հիմնական միջոցների օտարումը, ինչպես նաև համատեղ գործունեության պայմանագրի կնքումը 2 կետով սահմանված գործունեության տեսակներից դուրս իրականացվող այլ գործունեություն է: Հավաստագիրը տրամադրվում է հավաստագրման հանձնաժողովի կողմից, որը կազմված է 5 անդամից: Հանձնաժողովն ուսումնասիրում և քննարկում է հավաստագրման դիմումները և ընդունում է որոշում՝ հավաստագիր տրամադրելու, փոփոխելու կամ մերժելու մասին:

Հավաստագրման համար կարելի է դիմել մինչև 2017 թ-ի դեկտեմբերի 1: Հարկային արտոնությունները գործելու են մինչև 2020 թ-ի հունվարի 1

ՏՏ ոլորտի հարկումը

Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հարկային դրույքաչափերին, ապա Հայաստանի օրենսդիրը հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել է 0 % շահութահարկի դրույքաչափ՝ դուրս հանելով ՏՏ իրացումից ստացվող եկամուտները համախառն եկամտի շրջանակներից: Իսկ հավաստագրված հարկային գործակալը (գործատուն) հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 % դրույքաչափով: Հավաստագրված անձինք պարտավոր են հանձնաժողովին յուրաքանչյուր կիսամյակ` մինչև յուրաքանչյուր կիսամյակը հաջորդող ամսվա 20-ը, ներկայացնել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները:

Օրենքի բոլոր պահանջներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար պետք է դիմեն գրանցման պահից 3 ամսվա ընթացքում և ներկայացնեն՝

  • դիմում.
  • իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
  • գործունեության նկարագրությունը և ուղղությունը.
  • հայտարարություն այն մասին, որ նրանք արտոնեություններից օգտվելու ընթացքում կզբաղվեն միայն օրենքով տույլատրված գործունեությամբ.
  • հայտարարություն այն մասին, որ սուբյեկտի ստեղծումը այլ տնտեսվարող սուբյեկտի լուծարման, վերակազմակերպման հիմք չի հանդիսանում և նա այլ ընկերության դուստր ընկերություն չէ.
  • հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները.
  • տեղեկանք աշխատողների քանակի և տվյալների մասին:

Ամփոփելով, կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծել է շահավետ պայմաններ ՏՏ ոլորտի մասնակիցների արդյունավետ զարգացման համար: 

19.08.2015   

Վերադառնալ