Ծառայություններ

Հողային վեճեր

Հողային իրավահարաբերությունների առանձնահատկությունները պայմանավորված են դրանց բազմազանությամբ: Հողային վեճը հիմնականում առաջանում է երրորդ անձանց կամ պետության կողմից սեփականության իրավունքի խախտման հետևանքով: Պետական մարմինների կողմից սեփականության իրավունքը կարող է խախտվել, օրինակ, հողի բռնագրավման մասին ապօրինի որոշում կայացնելու կամ այլ ոչ իրավաչաթ գործողություններ կատարելու դեպքում:

Մեր ընկերության իրավաբանները պատրաստ են օգնել ձեզ հողային իրավահարաբերություններին առնչվող բոլոր հարցերում և մատուցել հետևյալ ծառայությունները՝

  • հողային փաստաթղթերի իրավական զննում.
  • հողային գործարքների իրավաբանական ուղեկցում.
  • փաստաբանի խորհրդատվություն հողային իրավունքի շրջանակներում.
  • սեփականության իրավունքի գրանցման հետ կապված փաստաբանի օգնություն և խորհրդատվություն.
  • հաճախորդի շահերի ներկայացուցչություն դատարանում.
  • իրավաբանի օգնություն հողի սեպականաշնորհման դեպքում: