Ծառայություններ

Հարկային վեճեր

Հիմնականում հարկային վեճերն առաջանում են ընկերության հաշվապահության սխալ վարման և հարկային մարմինների հակաիրավական որոշումների կայացման պատճառով: Հարկային մարմինների հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ բողոքարկել հարկային մարմինների որոշումները, նվազեցնել տուգանքների չափերը, հանել կալանքից ձեր գույքը և կատարել մնացած անհրաժեշտ գործողությունները:

Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները մեր հաճախորդներին՝

  • տուգանքների և հարկային պարտքերի նվազեցում.
  • ավել վճարված կամ վերադարձի ենթակա չվերադարձված հարկերի բռնագանձման գործնթացի ուղեկցում.
  • հարկատուին պատճառված վնասի փոխհատուցման բռնագանձում հարկային մարմիններից.
  • որոշումների բողոքարկում վերադաս մարմիններում և դատարանում.
  • հարկատուի շահերի պաշտպանություն հարկային իրավախախտումների համար սահմանված տույժի բռնագանձման դեպքում.
  • հարկատուի շահերի ներկայացուցչություն հարկային մարմիններում: