Ծառայություններ

Հակամենաշնորհային իրավունք

Հայաստանում գործում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որի նպատակներն են տնտեսական մրցակցության պաշտպանությունն ու խրախուսումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը, ձեռնարկատիրության զարգացման նպաստումը և սպառողների շահերի պաշտպանությունը:

Ցավոք, սույն օրենքով նախատեսված նորմերը շատ հաճախ խախտվում են և որոշները կարող են կանգնել անգամ բիզնեսի փլուզման ռիսկի առջև: Այս ոլորտում խնդիրներից խուսափելու և ռիսկերին ճիշտ գնահատական տալու համար դուք պետք է դիմեք բարձր որակավորում ունեցող մասնագետի: Մեր ընկերության իրավաբանները կօգնեն ձեզ, մատուցելով հետևյալ ծառայությունները՝

  • իրավաբանական խորհրդատվություն ՀՀ հակամենաշնորհային իրավունքի ոլորտում.
  • գործարքների իրավական վերլուծություն հակամենաշնորհային օրենսդրության նորմերի պահանջներին համապատասխան.
  • փաստաթղթերի նախապատրաստում հակամենաշնորհային հանձնաժողով ներկայացնելու համար.
  • հակամենաշնհորային հանձնաժողովի գործողությունների/անգործունեության բողոքարկում դատատարանում.
  • հաճախորդի շահերի դատական պաշտպանություն: