Ծառայություններ

Գոծարար համբավի պաշտպանություն

Յուրաքանչյուր անձին բնորոշ են մի շարք անօտարելի հատկանիշներ, ինչպիսիք են պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Գործարար համբավի արատավորումը մի շարք դեպքերում անբարենպաստ ազդեցություն է ունենում անձանց հետագա գործունեության վրա: Հանդիսանալով ոչ նյութական իրավունք՝ գործարար համբավը նույնպես կարող է պաշտպանվել դատարանում և մեր ընկերության իրավաբանները պատրաստ են օգնել ձեզ, մատուցելով հետևյալ ծառայությունները՝

  • ապացուցողական բազաի և հերքող փաստաթղթերի նախապատրաստում.
  • հիմնադիր փաստաթղթերի, պայմանագրերի և ընկերության այլ ներքին փաստաթղթերի վերլուծություն.
  • համերաշխության համաձայնագրի ծրագրի պատրաստում և դրա դատական հաստատում: