Ծառայություններ

Ապահովագրական վեճեր

Շատ հաճախ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագումարներ վճարել, ինչի հետևանքով առաջանում են տարատեսակ խնդիրներ: Գործնականում շատ հաճախ են դեպքերը, երբ ճանապարհային պատահարների գծով նախատեսված փոխհատուցումները չեն վճարվում և ապահովագրական ընկերությունները դիտավորությամբ ձգձգում են ամբողջ գործընթացը: Ապահովագրական հարցերով ճիշտ որոշում ընդունելու և խաբված չլինելու համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ և եթե առաջացել է ապահովագրական վեճ կամ դուք ունեք խորհրդատվություն ստանալու կարիք՝ դիմեք մեր ընկերությանը: Մեր ընկերության մասնագետները ուրախ են օգնել ձեզ և մատուցել այդ ոլորտում բոլոր անհրաժեշտ ծառայությունները:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  • խորհրդատվություն ապահովագրական հարցերով.
  • ապահովագրական դեպքերի հետ կապված փաստաթղթերի նախապատրաստում.
  • ապահովագրական ընկերության դեմ պահանջների և հայցադիմումների պատրաստում.
  • դատարանում ներկայացուցչություն, դատական որոշումների իրագործման փուլում կատարողական վարույթի իրականացում: