Ծառայություններ

Անձնական փաստաբան

Կնքելով համաձայնագիր մեր ընկերության փաստաբաններից մեկի հետ՝ դուք կստանաք անվանական քարտ, որում նշվում է ծրագրի մասին տեղեկություններ, ինչպես նաև հեռախասահամարներ արտակարգ իրավիճակներում փաստաբանների հետ կապ հաստատելու համար: Այս համաձայնագիրը հնարավորություն է ընդձեռում օգտվել փաստաբանի ծառայություններից սեփական իրավունքների և շահերի պաշտպանության համար: Անձնական փաստաբանի ծառայությունները ներառում են՝
  • անձամբ, հեռախոսով և on-line անսահմանափակ խորհրդատվությունների հնարավորություն,
  • շուրջօրյա հասանելիություն.
  • պայմանագրով նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում հաճախորդի մոտ մեկնում.
  • պայմանագրերի (այդ թվում ամուսնական) մշակում, բանակցությունների ժամանակ, ինչպես նաև պետական և այլ մարմիններում ձեր շահերի ներկայացուցչություն.
  • իրավաբանական փաստաթղթերի  զննում, անհրաժեշտ փաստաթղթերի հարցում և ստացում.
  • ձեր կողմից կնքած պայմանագրերի իրավական վերլուծություն և ուղեկցում.
  • ձեր շահերի ներկայացուցչություն իրավապահ մարմիններում.
  • ձեր հանձնարարությամբ, ձեր շահերից բխող այլ գործողությունների իրականացում: