Ծառայություններ

Ամուսնալուծություն

Ամուսնալուծության ընթացքում քննության առարկա կարող են դարնալ այնպիսի հարցեր ինչպիսիք են ՝ գույքի բաշխումը, երեխաների խնամակալությունը, ալիմենտները և այլն: Գործնականում  հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ ամուսիններից մեկի գտնվելու վայրը հայտնի չէ կամ ամուսիններից մեկը հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության դիմումը: Նման դեպքերում ամուսնալուծության ընթացքը ավելի է բարդանում: Գործնականում ամուսնալուծության ընթացքում բարդ իրավիճակները շատ տարածված են և առանց բարձր որակավորում ունեցող փաստաբանի օգնության դրանք հասկանալը շատ դժվար է: Մեր ընկերության փաստաբանները ունեն երկարամյա փորձ նման իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում: Նրանք կօգնեն ձեզ ինչպես դատական, այնպես էլ մինչդատական փուլերում:

Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝

  • ամուսնալուծության ամբողջ ընթացքի իրավական ուղեկցում.
  • ամուսնալուծություն ամուսիննեի փոխադարձ համաձայնությամբ.
  • ամուսնալուծություն ամուսիններից մեկի համաձայնության բացակայությամբ.
  • ամուսնալուծություն ամուսիններից մեկի բացակայության դեպքում.
  • օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծություն ՀՀ տարացքում.
  • ամուսնալուծության ընթացքում առաջացող վեճերի իրավական կարգավորում: